Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչները պատրաստվում են հանդիպել
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչները կրկին կհանդիպեն: Այս մասին հայտնում է Sondakika.com լրատվական կայքը:
Երեկ Երուսաղեմում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետը նշել է, որ ապրիլին սպասվող հանդիպումը կարող է դրականորեն ազդել թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: Նա նաև նշել է, որ իրենց կողմը միշտ էլ պատրաստակամ է եղել Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել, սակայն այս հարցում պետք է նաև Թուրքիայի դրական տրամադրվածությունը: