Հայաստանն Ադրբեջանի հետ մոտ ապագայում կարող է նոր քննարկում ունենալ
Հայաստանն Ադրբեջանի հետ մոտ ապագայում կարող է նոր քննարկում ունենալ։
«Կարծում ենք՝ մոտ ապագայում հնարավոր կլինի նոր քննարկում ունենալ Ադրբեջանի հետ»։ Այս մասին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև վերջին քննարկումը տեղի է ունեցել Տիրանայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում։