ԶՊՄԿ-ի հետ կապված քաղաքացիներին բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորություն պետք է տրվի. Փաշինյան
«Որևէ սցենարով էլ, որ գնանք՝ մենք պետք է մի X պահի ապահովենք ՀԷՑ ՓԲԸ-ի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը»։ Այս մասին կառավարության նսիտում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման իր նախաձեռնությանը։
Նրա խոսքով՝ այդ առումով ունեցած փորձն այնպիսի երաշխիքներ պետք է ընձեռի, որ միայն ընկերությունները և կորպորացիաներն, այլև քաղաքացիներն իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնեն։
«Այսինքը, բաժնետոմսեր ձերք բերեն»,-ասաց Փաշինյանը։
Նա անդրադարձավ ԶՊՄԿ-ի հարցին։
«Ուզում եմ մեզ հիշեցնել նաև, որ մենք նման ռազմավարական նպատակ ունենք նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում, որպեսզի մեր քաղաքացիներն իրենց խնայողություններով հնարավորություն ունենան, որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել և ժառանգել իրենց երեխաներին, սերունդներին, կամ հետագայում օգտագործել այնպես, ինչպես իրենք են ուզում։ Սա մեր հարուցած գործընթացների վերջնակետերից և արդյունքներից մեկը պետք է լինի»,-ասաց Փաշինյանը։