Ադրբեջանն օկուպացված Ստեփանակերտում նշում է Ադրբեջանի զինված ուժերի 107-ամյակը
Այսօր օկուպացված Արցախի Ստեփանակերտ քաղաքում տեղի են ունենում միջոցառումներ՝ նվիրված Ադրբեջանի զինված ուժերի 107-ամյակին։
Ինչպես հաղորդում է Report-ը, տոնական երթը սկսվել է Հաղթանակի հրապարակից և կավարտվի քաղաքի մուտքի մոտ։
Ադրբեջանական բանակի երթը ուղեկցվում է զինվորական նվագախմբով:
Միջոցառմանը հետևում են օկուպացված Ստեփանակերտի, Իվանյանի և Ակնայի շրջանների ներկայացուցիչները, ինչպես նաև պետական և մասնավոր կառույցների և իրավապահ մարմինների աշխատակիցներ։