ՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. ԹանդիլյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմումՀայտնի է, թե ինչ են քննարկել Ֆիդանն ու Բայրամովը ԲաքվումԽաչիկ գյուղում սեպտեմբերի 19-ին անցկացվելու է Գաթայի փառատոնը ՍԱՏՄ-ն վերացրել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի արտադրատեսակի կասեցումըԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծըԵրևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով, ոչ թե քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելով. Գառնիկ ԴանիելյանԿասեցվել է «Ջի Էս Կոկտեյլ» ընկերությանը պատկանող ալկոհոլային կոկտեյլների արտադրամասի արտադրական գործունեությունըԱրարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն ընդունեց օրինագիծըԿինն ահազանգել է, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցուն հարող գետնանցումի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պայուսակը․ 2 անձ ձերբակալվել է
Թուրքիայում նշել են, որ Կարս-Գյումրի երկաթուղին կբացվի Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությունների համատեղ որոշումից հետո
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․ ՔԿ
ՀՀՇ-ի ծլերից ծնվեց մեկը, ով ոչնչով իր խոսույթով չի տարբերվում թnւրքերից․ Արթուր Խաչատրյանը՝ Արման Եղոյանին (տեսանյութ)
Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿՀՀ և ՉԺՀ պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր (տեսանյութ)
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Վճռաբեկը մերժել է դատախազության բողոքը
Ընդդիմության համար ԱԺ-ն քաղաքական մանկապարտեզ է, մանդատը՝ բարձր ամբիոնից շոու սարքելու լիցենզիա
Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք. Գլխավոր դատախազություն
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը․ Արման Եղոյանը՝ ինքնատիրապետումը կորցրած գոռգռում է ԱԺ-ում․ լարված իրավիճակ (տեսանյութ)
Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաԲյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը
ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումները պատրանքային են դարձել. Գալուզին
Մենք շատ բան գիտենք, նաև գիտենք, որ Գլխավոր դատախազի տեղակալը կուսակցության վարչության նիստին մասնակցելու իրավունք չունի․ Ղազարյանը՝ Գալյանին (տեսանյութ)Ինչ պետք է՝ արել ենք. Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասինԱրա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Հովիկ Աբրահամյանն ասել է իրեն՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա 30 տարուց ավելի Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է, ծանր խնդիրներ կունենաս»
«Տիկի՛ն Բաղդասարյան, չհասկացա՝ ինչո՞ւ այդպես ջղաձգվեցիք». Ռուբեն ՄխիթարյանՈւկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստինԼոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄԻշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք են քարոզարշավների համար և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Տիգրան ԱբրահամյանԵվրախորհրդարանում չեն բացառել, որ ԵՄ-ն Հայաստանից կարող է պահանջել Ռուսաստանի դեմ միջոցներ ձեռնարկելՍևանի նախկին համայնքապետը համայնքին պատկանող գույքը վաճառել է շուկայականից ցածր գնով․ ՔԿՎարորդը կայանել է իր ավտոմեքենան, իջնելիս «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել նրան, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջված հայտնվել ջրատարում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում
Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը (տեսանյութ)Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»
Հասարակություն

Հայաստանում թմրանյութերի օգտագործման և հայտնաբերման տվյալները խոսում են անցանկալի զարգացումների մասին

Հունիսի 26-ը Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է:

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնից նշում են, որ թմրանյութերի օգտագործման հիմնախնդիրը ավելի քան արդիական է և, նշելով դրանց դեմ պայքարի միջազգային օրը, նպատակ ունեն ևս մեկ անգամ մասնագիտական անդրադարձ կատարել խնդրի արդիականությանն ու կարևորությանը, հիշեցնել հանրությանը թմրամոլության կործանարար վտանգների ու անդառնալի հետևանքների մասին, ինչպես նաև առաջարկել հնարավոր լուծումներ հիմնահարցի սրությունը մեղմելու ուղղությամբ:

Թմրանյութերի օգտագործումը կարող է առաջացնել արատավոր շղթայական ռեակցիա, որը ներառում է ինչպես անմիջականորեն այն օգտագործող անհատին, այնպես էլ նրա մերձավորներին, ընկերներին և գործընկերներին:

Ինչպես հայտնի է, թմրանյութերի օգտագործումը ծայրահեղ բացասական ազդեցություն է ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության վրա, այն հատկապես կործանարար է վաղ պատանեկան հասակում, ինչը հրամայական է դարձնում երիտասարդներին այս աղետից պաշտպանելուն ուղղված արդյունավետ միջոցների շարունակական ներդրումը և ընդլայնումը:

Հետպանդեմիկ աշխարհում գրանցվող վերջին զարգացումները չեն կարող չառաջացնել մտահոգություն: ՄԱԿ-ի տվյալները վկայում են, որ ռեկորդային մակարդակի է հասել որոշ թմրանյութերի արտադրությունը, կտրուկ աճել են ամֆետամինի և մեթամֆետամինի առգրավման ծավալները, ինչպես նաև վերջինների` նոր տարածաշրջաններ, այդ թվում նաև Հայաստան ներթափանցման ակտիվությունը:

Ընդհանուր առմամբ, վիճակագրական տվյալները վկայում են, որ ամբողջ աշխարհում, 15-64 տարեկանների 5.6%-ը կամ 284 միլիոն մարդ վերջին 12 ամիսների ընթացքում առնվազն մեկ անգամ օգտագործել է թմրանյութ:

Թմրանյութ օգտագործողների շրջանում առավել տարածված է կաննաբինոիդների խումբը՝ 61%, ափիոնատիպ նյութերը՝ 18% և ամֆետամինը՝ 10%, որոնց հաջորդում են կոկանինը և «Էքստազին»՝ յուրաքանչյուրը 6%:

Ներարկման եղանակով թմրանյութ օգտագործողների թիվը ևս ավելացել է, կազմելով շուրջ 11,2 միլիոն մարդ, ընդորում ամեն ութերորդը վարակված է ՄԻԱՎ-ով, գրեթե կեսը՝ հեպատիտ Ց-ով, իսկ շուրջ 1,1 միլիոնը՝ և ՄԻԱՎ-ով, և հեպատիտ Ց-ով:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի սինթետիկ օփիոիդների անօրինական շրջանառությունը, որը հանգեցրել է համաճարակի Հյուսիսային Ամերիկայում և հանդիսանում է հանրային առողջության ժամանակակից մարտահրավերներից մեկը: Մասնավորապես, ֆենտանիլը կազմում է առգրավված օրական պայմանական դեղաչափերի 90%-ը, և պատճառ է հանդիսանում գերդոզավորման հետևանքով առաջացած շուրջ 69000 մահերի, որը ռեկորդային ցուցանիշ է ԱՄՆ-ում ու Կանադայում:

Համանման պատկեր է նաև մեթամֆետամինի շրջանառության մասով: Այսպես, այս թմրանյութի անօրինական շրջանառության աշխարհագրությունը վերջին տարիներին զգալի ընդլայնվել է ներառելով առնվազն 117 երկիր՝ նախկին 84-ի համեմատ:

Առկա է տարածված թյուր կարծիք, որ թմրանյութերի օգտագործման հիմնախնդիրը վերաբերվում է հիմնականում տղամարդկանց: Այնինչ միջազգային տվյալների համաձայն, կանայք հանդիսանում են ոչ բժշկական նպատակներով թմրանյութ օգտագործողների ավելի քան 40%-ը, իսկ ամֆետամինային շարքի խթանիչներ օգտագործողների գրեթե կեսը:

Թմրանյութերի օգտագործման և հայտնաբերման հայաստանյան տվյալները, նույնպես խոսում են անցանկալի զարգացումների մասին:

2023թ.-ին առաջին անգամ հաստատված «թմրամոլություն» ախտորոշումով գրանցված հիվանդների թվաքանակը ՀՀ-ում եղել է 244, որը 100.000 բնակչի հաշվով կազմում է 8.2: 244 հոգուց 141-ը 28-49 տարիքային խմբին են պատկանում, 54-ը՝ 50-64 տարեկան, 41-ը` 19-27 տարեկան:

Թմրամիջոցների օգտագործումից առաջացած հոգեկան և վարքի խանգարումներով 2023թ.-ի տարեվերջին ՀՀ-ում դիսպանսեր հսկողության տակ է գտնվել 7346 մարդ, որից 4020-ը 28-49 տարիքային խմբի ներկայացուցիչներ են: Հաշվառված անձանց ընդհանուր թվաքանակի 50%-ից ավելին հաշվառված են կաննաբինոիդների խմբի թմրամիջոցների, իսկ շուրջ 30%-ը ափիոնատիպ նյութերի օգտագործելու կապակցությամբ:

2025թ.-ի հունիսի 17-ին «Heart» բժշկական ամսագրում հրապարակված մետավերլուծությունների շարքում բժիշկներն ուսումնասիրել են սրտանոթային հավելյալ ռիսկերը 2016-ից 2023 թվականներին հրապարակված 24 դեղահամաճարակաբանական ուսումնասիրություններում:

Նախորդ ուսումնասիրությունները հաղորդել են կանեփի օգտագործման հետ կապված սրտանոթային հնարավոր հետևանքների մասին: Այնուամենայնիվ, կանեփ օգտագործող մարդկանց համար փոխկապակցված ռիսկի մեծության վերաբերյալ գիտելիքների բացերը դեռ պահպանվում են, հատկապես օգտագործման տարածվածության և սպառողների բնութագրերի խորը փոփոխությունների համատեքստում:

Ուսումնասիրության հիմնական արդյունքներն են.

• Կանեփ օգտագործողների մոտ 29%-ով ավելի բարձր է եղել սուր կորոնար համախտանիշի ռիսկը, ներառյալ սրտի կաթվածը քան նրանց, ովքեր չեն օգտագործել այն:

• Կանեփ օգտագործողների մոտ ինսուլտի ռիսկը 20%-ով ավելի բարձր է գնահատվել:

• Կանեփ օգտագործողների մոտ սրտանոթային հիվանդություններից մահվան հավանականությունը 210%-ով ավելի բարձր ռիսկ է ունեցել:

• Ուսումնասիրությունը հաշվի չի առել կիրառման եղանակը, նյութի հզորությունը կամ կանեփի օգտագործման ինտենսիվությունը:

Հետազոտությունը հստակ ցույց է տալիս, որ կանեփի օգտագործումը կապված է սրտանոթային հիվանդությունների զգալի ռիսկի հետ: Այսպիսով հերքվում է կանեփի անվնասության մասին միֆը, որը հեշտացրել է այս ապրանքատեսակի օրինականացումը:

Այնուամենայնիվ, կանեփի հետ կապված ռիսկերը կարող են ոչնչով չտարբերվել ծխախոտի հետ կապված ռիսկերից, և օրենսդրությունն ու կանոնակարգերը պետք է վերաբերվեն կանեփին այնպես, ինչպես ծխախոտին: Դրանցից որևէ մեկը ծխելը պետք է կտրականապես չխրախուսվի: Մարիխուանայի օրինականացման հարցում շտապելիս անտեսվել են առողջության համար բազմաթիվ ռիսկեր, որոնք պոտենցիալ կապված էին դրա օգտագործման հետ: Ճակատագրի հեգնանքով, կանեփի կողմնակիցները ապավինում էին կասկածելի պնդումներին, օրինակ՝ մարիխուանան կանխում է քաղցկեղը՝ օրինականացմանը աջակցելու համար:

Հարկ է նշել, որ համաձայն մի շարք նախկինում արված հետազոտությունների թմրանյութեր օգտագործողների փաստացի թիվը կարող է մի քանի անգամ ավելի շատ լինել, դրա մասին աննուղակիորեն վկայում է նաև թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թվի դինամիկան:

2023թ.-ի ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործությունների 5070 դեպք (2022 թ.՝ 2266). գրանցվել է 2804 դեպքով կամ 123.7%-ով աճ:

2023թ.-ին իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել են 202 կգ 60 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, 376 գրամ հոգեմետ նյութեր, 125 գրամ պրեկուրսորներ (2022 թ.՝ թմրամիջոցներ՝ 119 կգ 832 գրամ, հոգեմետ նյութեր՝ 403 գրամ, պրեկուրսորներ՝ 63 գրամ):

Առողջապահական համակարգը մեծ դերակատարում կարող է ունենալ թմրանյութերի սպառման նվազեցման գործում: Մասնավորապես, մեծ նշանակություն ունի թմրանյութերի օգտագործման կանխարգելման նպատակով գիտականորեն հիմնավորված միջոցառումների իրականացումը, որը համապատասխանում է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների թիրախ 3.5-ին և հիմնականում բաղկացած է երեք բաղադրիչներից՝ բարենպաստ միջավայրի ապահովում, թմրանյութերի օգտագործմամբ պայմանավորված սուր վիճակների բուժման արդյունավետ կազմակերպում, այդ թվում նաև գերդոզավորման, որը համաձայն հետազոտությունների լինում է օգտագործողների շուրջ 50%-ի մոտ, նաև կախվածության բուժման հասանելիության, մատչելիության և սոցիալական ընկալման հետագա ընդլայնում:

«Ցավոք, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կազմակերպվում է առավելապես համացանցի միջոցով, ինչի արդյունքում թմրամիջոցները, ավելի քան երբևէ, հասանելի են բոլորին:

Այս տարվա կարգախոսը` «Ապացույցներն ակնհայտ են. ներդրումներ կատարենք կանխարգելման մեջ, կոտրենք արատավոր շղթան, դադարեցնենք կազմակերպված հանցագործությունը», կարևոր ուղերձ է համախմբման և աջակցողական հաղթահարման ու կանխարգելման»,- նշում են կենտրոնից: