Լոնդոնը կգնի ամերիկյան ինքնաթիռներ, որոնք կարող են միջուկային ռումբեր կրել
Մեծ Բրիտանիան պլանավորում է Միացյալ Նահանգներից գնել ավելի քան 10 F-35 կործանիչ, որոնք կարող են միջուկային զենք կրել։
Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ խոսքը առնվազն 12 ինքնաթիռի մասին է։ Lockheed Martin կործանիչների գնումը թույլ կտա Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերին Սառը պատերազմի ավարտից ի վեր առաջին անգամ միջուկային զենք կրել։
Հավելենք, որ Մեծ Բրիտանիայի ռազմական ղեկավարութունն այս որոշումը կայացրել էր դեռևս նախորդ տարի։