Իրանը միջուկային զենք չունի․ Գրոսսի
Իրանը միջուկային զենք չունի։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այս մասին հայտարարել է France 2 հեռուստաալիքի եթերում։
Նա մեկնաբանել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հաղորդագրությունը, որը, ենթադրաբար, հրահրել է ռազմական գործողությունները։
«Ես ասացի, որ կան հարցեր, անհրաժեշտ է ավելի մեծ թափանցիկություն, կան վիճելի հարցեր, բայց ես նաև հստակ նշել եմ, որ նույնիսկ եթե Իրանն ունի տարբեր տարրեր և նյութեր, չի կարելի ասել, որ ունի միջուկային զենք», - ասել է գործակալության գլխավոր տնօրենը։
Իրանական օբյեկտների վրա վերջերս կատարված հարձակումների վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Գրոսսին ընդգծել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ միջուկային օբյեկտների վրա հարձակումներն արգելված են։