Իրանի միջուկային ծրագիրը լրջորեն վնասվել է ԱՄՆ հարվածներից․ ԿՀՎ
ԿՀՎ-ն ունի հավաստի հետախուզական տվյալներ, որ Իրանի միջուկային ծրագիրը լրջորեն վնասվել է ԱՄՆ հարվածներից։
Այս մասին հայտարարել է գործակալության ղեկավար Ջոն Ռատկլիֆը։
Նրա խոսքով՝ գործակալությունը այս եզրակացությանն է եկել՝ հիմնվելով հավաստի աղբյուրից ստացված նոր հետախուզական տվյալների վրա։
«Հաստատելի հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ Իրանի միջուկային ծրագիրը լրջորեն վնասվել է վերջին թիրախային հարվածներից։ Իրանի մի քանի կարևոր միջուկային օբյեկտներ ոչնչացվել են և կարող են վերականգնվել երկար տարիների ընթացքում», - Ռատկլիֆի խոսքերն է մեջբերվում ԿՀՎ կայքում։
Նմանատիպ կարծիք է հայտնել նաև ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը։ Նրա խոսքով՝ Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի իրանական միջուկային օբյեկտները ոչնչացվել են, ուստի դրանք պետք է վերականգնվեն զրոյից։