Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են․ Ղազախստանի ԱԳՆ
Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել․
«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են։ Հայ ժողովրդին մաղթում ենք հանգստություն և բարեկեցություն:
Հայաստանի հետ Ղազախստանը զարգացնում է լայնածավալ համագործակցություն՝ բարեկամության և ռազմավարական գործընկերության ոգով։ Գնահատում ենք մեր երկրների միջև ձևավորված փոխվստահության մթնոլորտը»։