Բելգիայի ներքին գործերի և արդարադատության նախարարները ահաբեկչությունից հետո հրաժարական են ներկայացրել
Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յամբոնը և արդարադատության նախարար Կուն Գեենսը Բրյուսելում ահաբեկչություններից հետո հրաժարական են ներկայացրել, տեղեկացնում է VRT-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Վարչապետ Շարլ Միշելը չի ընդունել նրանց հրաժարականը: Ռոյթերզը փորձել է հաստատել տեղեկությունը, սակայն Յամբոնն ու Գեենսը չեն պատասխանել:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 31, վիրավորվել ավելի քան 300 մարդ