Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանում Սինգապուրի Հանրապետության դեսպանի հետ
ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանում Սինգապուրի Հանրապետության դեսպան Լիմ Քհենգ Հուայի հետ։
Կողմերը քննարկել են հնարավոր համագործակցության հեռանկարները եւ պայմանավորվել են ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի եւ Սինգապուրի վարչապետ Սլի Սյանլունի հանդիպման կազմակերպման շուրջ։
Հանդիպման մասնակիցները շահագրգռվածություն են հայտնել ԵՏՀ-ի եւ Սինգապուրի միջեւ փոխըմբռնման հուշագրի նախապատրաստումն ավարտելու հարցի կապակցությամբ։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը կստորագրվի ԵՏՀ հարթակում Սինգապուրի վարչապետ Սլի Սյանլունի՝ մայիսին Ռուսաստան կատարվելիք այցի ժամանակ, որտեղ նա պետք է մասնակցի Հարավարեւելյան Ասիայի երկրների միության համաժողովին։