Հայաստանը Ռուսաստանի կարևոր դաշնակիցն է. Կրեմլ
Հայաստանը Ռուսաստանի կարևոր դաշնակիցն է, և երկրներն ունեն զարգացած, բազմապրոֆիլ հարաբերություններ:
Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայաստանը մեր կարևոր դաշնակիցն է։ Մենք ունենք շատ զարգացած, շատ բազմապրոֆիլ հարաբերություններ», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ։