Պեսկովը խոսել է Սամվել Կարապետյանի գործով Հայաստանի հետ շփումների մասին
Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝ ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված հարցի շուրջ:
Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, իհարկե։ Մենք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ Հայաստանում, Երևանում: Եվ, իհարկե, քանի որ Կարապետյանը նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, համապատասխան կապերը իրականացվում են», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ Կարապետյանի գործով։
Գործարար Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել և ձերբակալել են Հայաստանում, այն բանից հետո, երբ նա հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցուն իր աջակցության մասին՝ իշխանությունների կողմից հարձակումների ֆոնին։ Գործարարը չի ընդունել մեղքը: