Կրեմլը հույս ունի, որ Բաքվի և Երևանի միջև նոր էսկալացիա չի լինի
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում տեղի չի ունենա, և որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կավարտվեն։
«Մենք հույս ունենք, որ դա տեղի չի ունենա: Երկրները շատ մոտ են խաղաղության պայմանագրի վրա աշխատանքներն ավարտելուն: Եվ մենք հույս ունենք, որ այս աշխատանքը կավարտվի: Այս պայմանագիրը շատ անհրաժեշտ է մթնոլորտի կայունության և տարածաշրջանում անվտանգության համար», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը, եթե դրա պահանջարկը լինի, պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ այս գործընթացը հեշտացնելու համար: