ԱՄՆ-ն պարտավոր է փոխհատուցել իրանական օբյեկտներին պատճառված վնասի համար. Իրանի ԱԳՆ
Միացյալ Նահանգները պետք է փոխհատուցի Իրանին՝ Իրանի տարածքում ամերիկյան հարվածների հետևանքով պատճառված վնասի համար։
Այս հայտարարությունն արել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն։
«Վաշինգտոնը պարտավոր է փոխհատուցել իրանական օբյեկտներին պատճառված վնասի համար», - նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։
Խատիբզադեի խոսքով՝ Թեհրանը մտադիր է միջադեպի կապակցությամբ բողոք ներկայացնել ՄԱԿ-ին։