Այս պահին խուզարկում են Էջմիածնի` ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց բնակարաններում և տեղափոխում ՔԿ. Խաչատրյան
Այս պահին ապօրինի և ծիծաղելի պատճառներով խուզարկություններ են իրականացվում Էջմիածնի` ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց բնակարաններում, այնուհետև տեղափոխում քննչական բաժիններ։ Այս մասին իր էջում գրել է «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։
«էդգար Թամազյան («Էջմիածին» խմբակցության անդամ)
Արթուր Մակարյան
Արսեն Ղազարյան
Արմեն Ալեքսանյան
Ապօրինի հետապնդման ենթարկվող անձանց ցանկը ճշտվում է, կտանք լրացուցիչ տեղեկություն…»,- նշել է նա։