Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

ՔՊ–ում իրոք իրավիճակը ծանր են համարում և մտածում են ելքեր գտնելու մասին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«ՔՊ-ի ներքին անցուդարձերից բավականին տեղեկացված աղբյուրը հայտնում է, որ այս օրերին ու հատկապես՝ Փաշինյանի Ստամբուլից վերադառնալուց հետո` վերնախավի մոտ տրամադրություններն իրոք շատ մռայլ են: Այն համոզմունքին են, որ վերջնականապես են կորցրել ամեն մի արտաքին աջակցություն: Ամերիկացիներին վաղուց հետաքրքիր չեն: Եվրոպացիները խոստանում են՝ «Կօնգնենք` ինչով կարող ենք»: Բայց Նիկոլը շատ լավ գիտի այդ դատարկ խոստումների արժեքը, առավել եւս, որ խոստում տվողներն իրենք են խղճուկ վիճակում: Ընդհուպ, բրիտանացիների հետ է կապերը չափազանց վատացել՝ դառնալով կտրվելուն մոտ:

Ռուսների մասին լավ է չխոսել: Անգամ Էրդողանը որեւէ որոշակի բան չի ասել: Այսինքն, մնացել են իրենք իրենց հույսին, եւ թարսի պես՝ երկրի ներսում բոլորն են իրենց դեմ: Աղբյուրը հայտնում է, որ այս ընթացքում մի «փոքրիկ» ուսումնասիրություն են արել՝ սկսած մարզերից, վերջացրած՝ Երեւանով, որի արդյունքում հազիվ 6-7 տոկոս վարկանիշ են արձանագրել:
 

Նիկոլական թիմում նաեւ այն համոզմունքի են, որ սպասվող ցնցումներն իրենց սպասել չեն տա: Մոտավոր մեկնարկային կետ են համարում առաջիկա ամսվա առաջին տասնօրյակը, եւ սկսվելիք շարժումը կարող է գագաթնակետին հասնել մոտավորապես օգոստոսի կեսերին: Դրա դեմն առնելու համար մշակվել է մի քանի տարբերակ: Նախ` ուժային բաղադրիչին դիմելն է, բայց հասկանալով, որ այս ուղղությամբ մեծ վստահություն չկա: Աբազյանի պատմությունն էլ իր հերթին է Փաշինյանին ծայրահեղ կասկածամիտ դարձրել` ուժայինների հավատարմության հետ կապված:

Դա նախ, կարող է հանրային լարվածության մեղման դեր կատարել: Ապա կարելի է փորձել ինչ-որ մեխանիզմով վերարտադրվել, ինչը, համարում են, որ Երեւանի մասշտաբով անելն ավելի հեշտ կլինի: Եթե հաջողվի, դա Փաշինյանին կտա ամրության որոշակի պաշար՝ գոնե մինչեւ գալիք տարի՝ ԱԺ ընտրությունները դիմանալու համար: Հուսալով, որ մինչ այդ կարող է ինչ-որ բան փոխվել:

Աղբյուրը հայտնում է, որ դեռ վերջնական որոշում չկա՝ երկու հիմնական մտահոգության պատճառով: Նախ, այդ դեպքում ավինյանական թեւը պարզապես կարող է լքել թիմը, որի համար որոշակի կամուրջներ, կարծում են, որ Ավինյանն ունի: Երկրորդը. եթե պարտվեն, ապա դա Նիկոլի իշխանության վերջն է դառնալու՝ հասկանալի բոլոր հետեւանքներով հանդերձ:

Աղբյուրը նաեւ հայտնում է, որ այս ընթացքում ռուսական ուղղությամբ փորձում են մի շարք էմիսարների գործի դնել՝ փորձելով հասկանալ, թե ինչ պայմաններով կամ ինչի դիմաց հնարավոր կլինի Մոսկվայից գոնե ժամանակավոր մնալու քարտ–բլանշ ստանալ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում