Իսրայելը հայտնել է Իրանի դեմ պատերազմում իր կորուստների մասին
Իսրայելում իրանական հարձակումների հետևանքով զոհվել է 28 մարդ, վիրավորվել՝ 1472-ը:
Այս մասին ասել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
«Պատերազմի սկզբից ի վեր Իսրայելի տարածքի վրա արձակվել է մոտ 550 հրթիռ։ Արձակվել է ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք։ Իսրայելի հարկային մարմինը ստացել է վնասի փոխհատուցման 38700 հայց։ Ավելի քան 15500 մարդ կորցրել են իրենց տները», - նշել է Գենդելմանը։
Բացի այդ, հակամարտության ընթացքում Իսրայելի օդային տարածքը փակ էր, և մոտ 150000 քաղաքացիներ չէին կարողանում վերադառնալ տուն։