Իրանը չի հրաժարվի իր միջուկային ծրագրից. Աբբաս Արաղչի
Իրանը չի հրաժարվի իր միջուկային ծրագրից։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։
«Մենք չափազանց շատ ներդրումներ ենք կատարել այս տեխնոլոգիաների մեջ։ Գիտնականներ են մահացել, մարդիկ տուժել են պատժամիջոցներից, մեզ վրա պատերազմ է պարտադրվել։ Իրանում ոչ ոք չի հրաժարվի այս ծրագրից։ Այն միշտ եղել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության տակ», - ասել է դիվանագետը։