Էրդողանը Հաագայում Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հաագայում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Նախագահ Էրդողանը ողջունել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարը, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի ջանքերի շնորհիվ, և մաղթել է, որ այն մշտական լինի։ Նա ընդգծել է սերտ երկխոսության կարևորությունը՝ Գազայում հումանիտար ողբերգության շուտափույթ ավարտի և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի խաղաղ կարգավորման համար», - ասվում է գրասենյակի հայտարարության մեջ։
Նաև նշվում է, որ երկու առաջնորդները խոսել են ՆԱՏՕ-ի զարգացման հեռանկարների մասին: