ԱՄՆ-ն քննարկում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագիրը ՄԱԳԱՏԷ-ի հետ. Վիտկոֆ
Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ներգրավված է Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի շուրջ քննարկումներում։
Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը։
Նրան հարցրել են, թե ինչ տեսք կարող է ունենալ նմանատիպ նոր համաձայնագիրը և ինչպես են իրականացվելու ստուգումները.
«Նախ, ՄԱԳԱՏԷ-ն ներգրավված է։ Ես օրը բազմիցս խոսում եմ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Եվ նա համաձայն է Իրանի ուրանի հարստացման կարողության վերացման վերաբերյալ իմ գնահատականների հետ», - պատասխանել է Վիտկոֆը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն նույնպես բանակցություններ է վարում Թեհրանի հետ։
«Կարծում եմ, որ այս բանակցությունները խոստումնալից են», - ասել է ԱՄՆ առաջնորդի դեսպանորդը։