Արգավանդ-Շիրակ ճանապարհի շինարարությունը կիրարականացնի իտալական ընկերությունը
Երևանի քաղաքապետարանի և իտալական «Սերենիսիմա Կոստրուցիոնի» ընկերության միջև ստորագրվել է Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը, որն իրականացվելու է Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում:
Պայմանագիրը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հաղթող ճանաչված ընկերության նախագահ Ալբերտո Բրենտեգանին:
Առանձնակի կարևորելով նոր ճանապարհի կառուցումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն կարևոր դերակատարում կունենա մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափման հարցում:
Հարկ է նշել, որ շինարարական պայմանագրի աշխատանքները ներառում են Հրազդան գետի վրայով 257մ երկարությամբ նոր մետաղական կամրջի և մոտ 2,7 կմ երկարությամբ երկկողմանի երթևեկությամբ նոր ճանապարհի կառուցում: Նոր ճանապարհն ունենալու է մոտ 24 մ լայնությամբ երթևեկելի հատված՝ 4-6 երթևեկելի գոտիներով: Աշխատանքների տևողությունը՝ 24 ամիս: