Թուրքիայի Հաքքարի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել
Թուրքիայի Հաքքարի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել, այս մասին հայտնում է «Zaman.com» լրատվական կայքը:
Պատճառը քրդաբնակ շրջանում տեղի ունեցող բախումներն են Քրդական բանվորական կուսակցության (PPK) և զինվորականության միջև:
Նահանգապետանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զինված գործողությունների հետևանքով խաթարվել է բնակչության բնականոն կյանքը, և հետագա բարդություններից խուսափելու համար որոշում է ընդունվել մարտի 28-ին 00:00–ից ապրիլի 2-ի 23:59-ը հայտարարել արտակարգ գոտի: