ԱԻՆ-ը «Զվարթնոց»-ում արտակարգ իրավիճակի մասին ահազանգ չի ստացել
«Զվարթնոց» օդանավակայանում օդանավ պայթեցնելու մասին ստացված տեղեկությունը ստուգվել է և պարզվել, որ Արտակարգ իրավիճակների նախարարություն «Զվարթնոց»-ում նման իրավիճակի մասին ահազանգ չի ստացվել:
Այդ մասին newspress.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Մեզ հետ զրույցում օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը նկատեց, որ այս պահին օդանավակայանը շարունակում է բնականոն աշխատել:
«Զվարթնոցում վաղ առավոտից մարդիկ դիմավորում և ճանապարհում են իրենց հարազատներին: Այնպես, որ ամեն ինչ իր հունով է ընթանում և խուճապ չկա»,-ասաց Աբրահամյանը:
Ոստիկանությունը ճշտում է «Զվարթնոց» օդանավակայանում արտակարգ իրավիճակի մասին տարածված տեղեկատվությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ օդանավակայանում արտակարգ իրավիճակ է: Հայտնել են, թե Մոսկվայից ժամանող ինքնաթիռներից մեկում ռումբ է տեղադրված: