«Մինչև աչքս չտեսնի՝ չեմ հավատա». նաիրիտցիները՝ գործարանի վերագործարկման մասին. (տեսանյութ)
ՀՀ Էներգետիկայի նորանշանակ նախարար Լևոն Յոլյանը օրերս հանդիպել է նաիրիտցիներին:
«Նաիրիտ» գործարանի ճակատագրով ու վերագործարկմամբ զբաղվելու համար նա աշխատանքային խմբում ընդգրկել է 5 նախկին աշխատակիցների՝ Արագեղեցիկ Կարեյանին, Շավարշ Զարգարյանին, Գագիկ Ավետիսյանին, Արմեն Դեմիրճյանին և նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանին:
Թերևս նախարարն առաջարկել է հույսները չդնել կառավարության վրա և ինքնուրույն իրենց գլխի ճարը տեսնեն, սակայն աշխատանքային խմբում ընդգրկված Արագեղեցիկ Կարեյանը newspress.am-ի հետ զրույցում ասաց, որ աշխատակիցներն իրենք չեն կարող ներդրողներ գտնել, իսկ եթե նույնիսկ կարողանային, ապա միևնույնն է՝ բանակցությունները ավելի բարձր մակարդակով պետք է լինեն:
Նաիրիտցիներից մեկն էլ նկատեց, որ մեծ հույսեր չունի նախարարի հանդիպումից ու խոստումներից. «Մինչև աչքս չտեսնի՝ չեմ հավատ»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում