Թրամփը կոչ է արել Իսրայելին և Իրանին չխախտել գործող հրադադարը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Մերձավոր Արևելքում հակամարտության կողմերին չխախտել գործող հրադադարը։
Ամերիկացի նախագահը այս մասին գրել է Truth Social-ում։
«Հրադադարն ուժի մեջ է մտել։ Խնդրում եմ, մի՛ խախտեք այն։ Դոնալդ Թրամփ, ԱՄՆ նախագահ», - նշել է նա։
Իրանը նաև հայտարարել է Իսրայելի հետ հրադադարի ուժի մեջ մտնելու մասին մի քանի հրթիռային արձակումներից հետո։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային խորհրդակցության ժամանակ կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ համաձայնության գալու մասին։
Մինչ այդ, ըստ Իսրայելի պաշտպանության ուժերի, Իրանը վեց հրթիռ է արձակել Իսրայելի տարածքի վրա։ Միևնույն ժամանակ, իրանական լրատվամիջոցները հայտնել են Իրանից հարձակման չորս ալիքի մասին։