Պայթյուն Իրաքում գտնվող ամերիկյան բազայում
Իրաքում պայթյուն է գրանցվել։ Այն տեղի է ունեցել Էթ-Թաջի ռազմական բազայի մոտակայքում։
Այս օբյեկտն օգտագործվում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի կողմից։ Հարվածի մասին հաղորդել է «Ալ Մայադին» հեռուստաալիքը։
Ինչպես նշվում է, պայթյունը, հավանաբար, առաջացել է անօդաչու թռչող սարքի հարվածից։ Տեղեկություններ չկան այն մասին, թե որ կողմից է արձակվել անօդաչու թռչող սարքը։