Իսրայելական Բեեր Շևայում իրանական հրթիռային հարվածից առնվազն երեք մարդ է զոհվել
Առնվազն երեք մարդ զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել, երբ Իրանից արձակված հրթիռը հարվածել է Իսրայելի հարավային Բեեր Շևա քաղաքում գտնվող յոթհարկանի շենքի։
Այս մասին հայտնել է իսրայելական Ynet կայքը՝ հղում անելով Ազգային բժշկական ծառայությանը:
Տեղեկատվության համաձայն՝ չորս հրթիռներից մեկը հարվածել է բնակելի շենքի՝ պատճառելով զգալի վնաս։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել էին, որ գրանցել են հրթիռի արձակում Իրանից և կոչ էին արել բնակչությանը ապաստան գտնել ապաստարաններում։