Նեթանյահուն նախարարներին կոչ է արել չմեկնաբանել Իրանի հետ հրադադարի վերաբերյալ հայտարարությունը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստից հետո խնդրել է պաշտոնյաներին չմեկնաբանել Իրանի հետ հրադադարի մասին համաձայնագրի մասին հաղորդագրությունները։
Այս մասին հաղորդել է իսրայելական N12 հեռուստաալիքը։
Վարչապետը խնդրել է ձեռնպահ մնալ մեկնաբանություններից մինչև հետագա ծանուցում, հաղորդում է N12-ը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել առաջիկա ժամերին լիակատար հրադադարի շուրջ։ Նրա խոսքով՝ Թեհրանը առաջինը կդադարեցնի կրակը, հրեական պետությունը դա կանի 12 ժամվա ընթացքում, և 24-րդ ժամին աշխարհը կնշի 12-օրյա պատերազմի ավարտը: