Չեմ հավատում, որ Իսրայելն ու Իրանը կրկին երբևէ կկրակեն միմյանց վրա. Թրամփ
Իսրայելի և Իրանի միջև հրադադարը ժամկետային սահմանափակում չունի, այն կտևի հավերժ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին ասել է NBC News-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ հրադադարը մշտական է։ Այն կտևի հավերժ», - վստահեցրել է քաղաքական գործիչը։
Նա հավելել է, որ պատերազմը ամբողջովին ավարտվել է՝ ասելով, որ չի հավատում, որ Իսրայելն ու Իրանը կրկին երբևէ կկրակեն միմյանց վրա:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Թել Ավիվն ու Թեհրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա 12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտ: