Իրանի արտգործնախարարը հայտարարել է ռազմական գործողությունների ավարտի մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նշել է երկրի զինված ուժերի կողմից ռազմական գործողությունների ավարտի մասին:
Դիվանագետը այս մասին գրել է X սոցիալական ցանցում։
«Մեր հզոր զինված ուժերի կողմից Իսրայելին պատժելու համար իրականացվող ռազմական գործողությունները շարունակվել են մինչև վերջին րոպեն՝ մինչև առավոտյան ժամը 4-ը», - նշել է արտաքին գործերի նախարարության ղեկավարը։
Նա շնորհակալություն է հայտնել բանակին, որը մինչև վերջին րոպեն արձագանքել է հարձակումներին: