Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի
Դամասկոսի Դուվեյլա շրջանում եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի։
Այս մասին ասվում է SANA գործակալության հաղորդագրության մեջ՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը։
Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ 63 մարդ վիրավորվել է։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 22-ին հունական ուղղափառ եկեղեցում։ Ականատեսների վկայությամբ՝ երկու տղամարդ սկսել են կրակել վանականների ուղղությամբ, որից հետո նրանցից մեկը պայթեցրել է իրեն։
Սիրիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ մահապարտ ահաբեկիչը կապված է եղել «Իսլամական պետության» հետ։