Իսրայելն Իրանում սպանել է 44 կնոջ և 13 երեխայի
Հունիսի 13-ին Իրանի վրա Իսրայելի կողմից սկսված հարվածներից ի վեր զոհվել է առնվազն 44 կին և 13 երեխա։
Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Քերմանպուրը X սոցիալական ցանցում։
«Հարվածների սկզբից ի վեր վիրավորվել է 163 կին, 44-ը՝ մահացել, որոնցից երկուսը հղի էին։ Մահացել է նաև 13 երեխա, որոնցից ամենափոքրը երկու ամսական էր», - գրել է նա։