Իրանը Իսրայելի վրա հարձակման ժամանակ օգտագործել է «Qadr» և «Fattah-1» բալիստիկ հրթիռներ
Իրանը Իսրայելի վրա հարձակման ժամանակ օգտագործել է «Kheibar Shekan», «Emad», «Qadr» և «Fattah-1» բալիստիկ հրթիռներ։
Այս մասին հայտնել է Fars գործակալությունը։
Միևնույն ժամանակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանը հրթիռներով և կամիկաձե անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Իսրայելի ամբողջ տարածքի վրա՝ հյուսիսից հարավ։
Նշվում է, որ իրանական հրթիռային հարվածներից տուժել են Թել Ավիվը, Հայֆան, Աշկելոնը, Աշդոդը, Աքրան, Սաֆեդը և Իսրայելի այլ քաղաքներ։