Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Հայաստանում էսթետիկ ներարկումներ իրականացնողները վերջին տարիներին զգալիորեն ավելի երիտասարդներն են. հնարավոր ռիսկեր

«Գեղեցկության ներարկումներ» ասելով սովորաբար նկատի ունեն բժշկական կամ կոսմետիկ ընթացակարգեր, որոնք ներարկումներով բարելավում են արտաքին տեսքը։ Դրանք կարող են ներառել տարբեր նյութերի ներարկումներ, օրինակ՝ բոտոքս, հիալուրոնաթթու, մեզոթերապիա և այլ միջոցներ։ Առավել տարածված գեղեցկության ներարկումներն են`

1. Բոտուլինային տոքսինը (Բոտոքս) կիրառվում է առավելապես մաշկի կնճիռների հարթեցման (հատկապես ճակատի, աչքերի շուրջ) նպատակով, աշխատում է մկանների ժամանակավոր թուլացման միջոցով, արդյունքը պահպանվում է 4-6 ամիս:

2. Հիալուրոնաթթու` օգտագործվում է շուրթերի մեծացման, այտերի ձևավորման, կնճիռների լցման համար, արդյունքը պահպանվում է 6-12 ամիս:

3. Բիոռեվիտալիզացիա` հիալուրոնաթթվի ներարկումներ՝ մաշկի խոնավեցման և վերականգնման համար` օգտագործվում է դեմքի, պարանոցի և ձեռքերի հատվածում և նպատակ ունի երիտասարդացնել մաշկը, բարձրացնել դրա տոնուսը:

4. Մեզոթերապիա` վիտամինների, հանքանյութերի և այլ ակտիվ նյութերի խառնուրդ է, որը անցկացնելով մաշկի տակ փոքր քանակությամբ նպաստում է մաշկի սնուցմանը, գույնին, ունի հակաբորբոքային ազդեցություն:

5. Պլազմոլիֆտինգ` օգտագործվում է սեփական արյան պլազման, որը հարուստ է տարբեր կենսանյութերով և նպաստում է մաշկի վերականգնմանը, վերքերի լավացմանը, կանխում է մազաթափությունը:

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» վերլուծական կենտրոնից հայտնում են, որ գեղեցկության ներարկումներով առաջատար երկրների ցանկը գլխավորում է ԱՄՆ-ը, որտեղ ամենամեծ շուկան է աշխարհում (հատկապես բոտուլինային տոքսինի կիրառությամբ), գեղեցկության ներարկումների թիվը տարեկան՝ միլիոնավորների են հասնում, ունեն տեխնոլոգիական և գիտական առաջատարի համբավ և, ինչը պակաս կարևոր չէ` FDA-ի խիստ վերահսկողություն:

ԱՄՆ-ին հաջորդում է Հարավային Կորեան, որն Ասիայում ամենաառաջատար երկիրն է էսթետիկ բժշկության ոլորտում, այստեղ մեծ ուշադրություն է դարձվում «բնական արդյունքի» և դեմքի ձևափոխման վրա, բոտոքսը և լցոնիչները օգտագործվում են նույնիսկ շատ երիտասարդների կողմից:

Հարավային Ամերիկայի առաջատարը Բրազիլիան է, որտեղ ազգային մշակույթում արտաքին տեսքի խնամքը շատ կարևոր է և ներարկային միջամտություններն օգտագործվում են բոլոր սեռերի և տարիքների կողմից, այստեղ բժիշկները հաճախ ունեն լայն փորձ, կիրառելով ինտեգրված մեթոդներ:

Ասիական երկրներից Թաիլանդը ունի «Բժշկական տուրիզմի կենտրոնի» համբավ, այստեղ գործում են մատչելի գներ՝ համեմատաբար բարձր որակով, տարածված են` մեզոթերապիան, բիոռեվիտալիզացիան, լիպոլիզը:

Եվրոպական երկրներից Ֆրանսիան ավանդաբար բնական գեղեցկության կողմնակիցն է, ունի ընտրողական, նուրբ մոտեցում՝ “less is more” սկզբունքով, այստեղ շատ տարածված են հիալուրոնաթթվով լցոնիչները:

Թուրքիան նույնպես ունի մեծ պահանջարկ՝ ինչպես տեղական, այնպես էլ բժշկական զբոսաշրջության կողմից, հատկապես հայտնի է մազերի վերականգնման, բոտոքսի և շուրթերի ձևափոխման միջամտություններով:

Հայաստանում էսթետիկ ներարկումները (օրինակ՝ բոտոքս, ֆիլլերներ, մեզոթերապիա և այլն) սկսել են լայն կիրառում ստանալ մոտ 2000-ականների կեսերից։ Թեև որոշ փորձեր ու մասնավոր կիրառություններ եղել են արդեն 1990-ականների վերջերին, էսթետիկ բժշկությունը որպես զարգացող ճյուղ ավելի հաստատուն կերպով ձևավորվեց 2005թ-ից հետո։ Այս զարգացումը պայմանավորված էր մի քանի գործոններով՝ միջազգային փորձի ներմուծմամբ, մասնագետների վերապատրաստմամբ արտերկրում (հատկապես Ռուսաստան, Եվրոպա, Իսրայել) ու նաև տեղական շուկայի պահանջով՝ արտաքին տեսքի նկատմամբ ավելացող հետաքրքրությամբ։

Այդ ժամանակվանից սկսած Հայաստանում բացվեցին մասնագիտացված կլինիկաներ, որոնք առաջարկում են էսթետիկ բժշկության ծառայություններ՝ ինչպես դեմքի երիտասարդացում, այնպես էլ` դեմքի կոնտուրային ձևավորում և այլ միջամտություններ։

Հայաստանում էսթետիկ ներարկումներ (օրինակ՝ բոտոքս, հիալուրոնաթթվային ֆիլլերներ, մեզոթերապիա և այլն) իրականացնողների տարիքը վերջին տարիներին զգալիորեն իջել է։ Ընդհանուր միտումներն են՝

• 20-25 տարեկանում ավելի հաճախ կատարվում են էսթետիկ փոփոխության նպատակով միջամտություններ՝ շուրթերի, քթի կամ դեմքի կոնտուրի շտկում։

• 30-ից հետո ավելանում են վերականգնող և երիտասարդացնող միջամտությունները՝ բոտոքս, ֆիլլեր՝ ծավալի վերականգնում, մաշկի խնամք։

• 40-ից հետո ավելի տարածված են կոմբինացված պրոցեդուրաները՝ թելերով ձգում, PRP, լազերային միջամտություններ և այլն։

Համաշխարհային տարիքային միտումերը հետևյալն են`

• Բոտոքս` միջին տարիքը համաշխարհային մակարդակով մոտ 43 տարեկանն է։ 2022-ին բոտոքսը առավել տարածված էր 35–50 տարեկանների շրջանում (4.4 մլն միջամտություն), իսկ 18–34 տարեկանների շրջանում՝ մոտ 2.2 մլն` բոլոր ներարկումների գրեթե 24%-ը։

• Ֆիլլերներ (հիալուրոնաթթու)` սովորաբար կիրառվում են երիտասարդների շրջանում, հատկապես կոնտուրային շտկումների նպատակով։

Հայաստանում արձանագրվող տարիքային միտումները մոտավոր համընկնում են միջազգային տվյալների հետ:

Կարևոր նկատառում` գեղեցկության ներարկումներն ընդհանուր առմամբ համարվում են անվտանգ, երբ իրականացվում են փորձառու և լիցենզավորված մասնագետների կողմից, բայց ինչպես ցանկացած բժշկական միջամտություն, ունեն որոշ ռիսկեր և բարդությունների հնարավորություն։ Ստորև ներկայացնում ենք հիմնական ռիսկերը և դրանց կառավարումը։

Հնարավոր ռիսկեր`

1. Ալերգիկ ռեակցիա`կ արմրություն, քոր, այտուց, երբեմն՝ շնչառության դժվարացում։

2. Ինֆեկցիա`ցավ, ջերմություն, գունաթափություն ներարկման տեղում, բորբոքում։

3. Անբավարար կամ ոչ համաչափ արդյունք։

4. Հեմատոմա (արյունազեղում) կամ այտուց

5. Զարկերակի խցանում (հազվադեպ, բայց վտանգավոր)

Զարկերակի խցանում բոտուլինային կամ լցոնիչի ներարկման արդյունքում` գրանցվել են դեպքեր ԱՄՆ-ում, Կորեայում, Թուրքիայում, պատճառը լցոնիչի սխալ ներարկումն էր, երբ նյութը հայտնվում է արյան անոթի մեջ: Հետևանքները՝ մաշկի նեկրոզ (մեռուկացում), կուրություն (եթե խցանվում է աչքը սնուցող անոթը): Այն համարվում է ամենալուրջ բարդությունը։ Բարեբախտաբար, շատ հազվադեպ է (մոտավորապես 1 դեպք՝ 10,000–20,000 միջամտության հաշվարկով)։

Վարակային բարդություններ ոչ մանրէազերծ ներարկումների արդյուքում, տարածված են առավելապես հետևյալ երկրներում՝ Հնդկաստան, Մեքսիկա, որոշ դեպքեր գրանցվել են նաև Արևելյան Եվրոպայում: Պատճառը վարակի հսկողության գործառույթների անտեսումն է կամ բուժառուի վատ խնամքը: Հետևանքները՝ կիստաներ, խորը բորբոքումներ, հետագայում վիրահատական միջամտության անհրաժեշտություն, կարող է զարգանալ նաև սեպսիս:

Կեղծ նյութերի օգտագործում, նման դեպքեր արձանագրվել են Չինաստանում, Ֆիլիպիններում, Ռուսաստանում, օգտագործվել են կեղծ «բոտոքս» կամ չլիցենզավորված հիալուրոնաթթվային լցոնիչներ, հետևանքները՝ ծանր ալերգիկ ռեակցիա, դեմքի խեղում, քրոնիկ բորբոքում:

Տնային պայմաններում կամ ոչ լիցենզավորված սրահներում ներարկումների դեպքեր գրանցվել են նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում (գաղտնի պլատֆորմներով վաճառվող “DIY” հավաքածուներով), արդյունքում արձանագրվել են վերը նշված բարդությունները:

Այս ներարկումները պետք է իրականացվեն միայն բժիշկների կողմից, ովքեր պատրաստ են նման բարդությունների դեմ միջոցներ անհապաղ ձեռնարկելուն և տիրապետում են այդ հմտություններին։