Հաշմանդամ-օդաչուներից կենդանի մարդ չի մնացել. ողջ մնացածները փոխհատուցում են պահանջում. (տեսանյութ)
«Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ նախկին օդաչուները hերթական բողոքի ակցիան էին անում կառավարության շենքի առաջ: Օդաչուները հաշմանդամ են դարձել մասնագիտական պարտականությունները կատարելիս ու դատարանի որոշմամբ պետք է նպաստ ստանան, սակայն 2006 թվականից այս կողմ նրանց հասանելիք գումարները չեն տրվում:
«Մենք հասկանում ենք, որ արդեն մեծ պարտք է կուտակվել, բայց գոնե թող մեր հաշիվները սառեցնեն ու ամեն ամսվա փոխհատուցումները տան»,- newspress.am-ի հետ զրույցում ասաց զոհված օդաչու Սարգիս Գրիգորյանի մայրը՝ Ջեմմա Հովհաննիսյանը:
Նախկին օդաչուները նշում են, որ իրենք հաշմանդամություն են ձեռք բերել աշխատանքի ժամանակ ու պահանջում են ընդամենը իրենց հասանելիքը:
«Մոտ 500 հաշմանդամ-օդաչուներից կենդանի մարդ չի մնացել, մի 50 հոգի մարդ ենք»,- ասաց 76-ամյա Վանիկ Մալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում