ՌԴ ԱԴԾ- ն ձերբակալել է «Ալռոսա»-ից ադամանդներ հափշտակած և Խաչատուր Սուքիասյանին ընկերություն մատակարարող բանդային. ՌԴ Քննչական կոմիտե
ՌԴ ԱԴԾ- ն ձերբակալել է «Ալռոսա»-ից ադամանդներ հափշտակած և ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերություն մատակարարող բանդային: Այս մասին տեղեկացնում է ՌԴ Քննչական կոմիտեն:
Կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ կանխվել է մի խումբ անձանց գործունեությունը, որոնք համակարգային հիմունքներով յուրացումներ են իրականացրել՝ հետագայում Հայաստանում ալմաստային հումքի ապօրինի իրացման և մաքսանենգության նպատակով:
Հափշտակված ադամանդները Հայաստան են մուտք գործել «ԱԴԻԴ Դայմոնդ» ՍՊԸ-ում, որի շահառուն հայ գործարար և տեղի Ազգային ժողովի պատգամավոր Խ.Ա. Սուքիասյանն է», - տեղեկացրեց նա:
Հանցագործությանը մասնակցություն են ունեցել ՀՀ քաղաքացիներ Բաղիկյան եղբայրները, որոնք գտնվում են միջազգային հետախուզման մեջ: