Իրանի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նա ակնկալում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այս մասին հաղորդում է IRNA գործակալությանը։
Գործակալության տվյալներով՝ Իրանի արտաքին գործերի նախարարը մտադիր է խորհրդակցել Ռուսաստանի ղեկավարի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ՝ կապված ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության տարածքում հարվածների հետ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հաստատել է Իրանի արտաքին գործերի նախարարի Մոսկվա ժամանումը, սակայն չի նշել, թե կոնկրետ ում հետ են նախատեսված հանդիպումները։
«Մենք հաստատում ենք Իրանի արտաքին գործերի նախարարի Մոսկվա ժամանումը բանակցությունների համար», - ասել է նա։