Թրամփը հայտարարել է, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտներն ավերվել են
ԱՄՆ ռազմական գործողության արդյունքում Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտները բավականին տուժել են:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին մեծ վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները։ Այս դեպքում կարելի է նշել, որ նրանք ավերվել են», - նշել է նա։
«Ամենամեծ վնասը հասցվել է ստորգետնյա օբյեկտներին։ Հարվածը եղել է հենց նշանակետին», - հավելել է պետության ղեկավարը։