Արմեն Մուրադյանը նախարարի պաշտոնից չի ազատվի. (տեսանյութ)
«Մեկնաբանություններ չունեմ, առաջին անգամ ձեզնից եմ լսում»:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե Հարություն Քուշկյանի՝ ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո նշանակվելու է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար: Ըստ լուրերի՝ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը առաջիկա մայիսին ազատվելու է զբաղեցրած պաշտոնից և աշխատանքի է անցնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում՝ որպես նախագահի տեղակալ։
Նախարարը նկատեց, որ նման բան չկա:
«Թյուրիմացությունը կայանում է նրանում, որ հրավեր ստացել եմ մայիսի 23-ից 28-ը համաշխարհային վեհաժողովում լինել համանախագահող` ընդամենը 7 օր: Չգիտեմ ձեզ հիասթափեցրեցի, թե ոչ»,- պարզաբանեց Արմեն Մուրադյանը:
Հիշեցնենհք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ նախարարի պաշտոնում հավակնում են Հարություն Քուշկյանը և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը։
Մանրամսները՝ տեսանյութում