«Զվարթնոցում» արտակարգ իրավիճակ է. պայթյունի վերաբերյալ ահազանգ է ստացվել
«Զվարթնոցում» արտակարգ իրավիճակ է, այնտեղ են փրկարարներ, իրավապահ մարմինների աշխատակիցներ: ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից newspress.am-ին տեղեկացրեցին, որ ահազանգ են ստացել, թե այսօր Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը պայթեցվելու է:
ԱԻՆ-ից տեղեկացրել են, որ փրկարարները «Զվարթնոց»-ում են և տեղում կպարզում են իրավիճակը:
Պարզելուց հետո ամբողջ տեղեկատվությունը սահմանված կարգով կհրապարակվի: