Հայոց դեմքը, երջանիկ և ուրախ, նշում-օղակի մեջ կանգնած` ողջունում է թուրք ասքյարներին. քաղաքագետ
Նիկոլ Փաշինյանի` հայրենիք այցելության առաջին կադրերը խիստ տպավորիչ են և բազմանշանակ: Այս մասին գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարածայցին:
«Նախ` Թուրքիայի ամենանոր վիլայեթի կառավարչին ոչ մի պաշտոնյա չի դիմավորում, չի ուղեկցում: Մենակ է:
Դա աննախադեպ է դիվանագիտական պատմության մեջ: Նախադեպեր չկան: Առաջին անգամն է և այդ առաջին անգամը հայոց Նիկոլի պարագայում է տեղի ունենում:
Միաժամանակ չկա կարմիր գորգ: Ը դհանրապես որևէ գորգ չկա: Ու դա այս պարագայում հստակորեն հատուկ է արվել: Մերկ բետոնե հատակ: Ոչ մի պատվի կամ հարգանքի նշույլ անգամ ժամանողի հանդեպ:
Կարող են հակադարձել թե պատվո պահակախումբ է դիմավորում:
Առաջին տպավորությունն, այո, այդպիսին է: Իսկ իրականում շարք է կանգնած թուրքական բանակի ասքյարը: Եվ ժամանող պետության ղեկավարը պետք է պատվի առնի նրանց: Ու հայոց արժանի առաջնորդը և հայոց դեմքը անշուշտ գլուխ է խոնարհում ու ողջունում թուրք ասքյարներին:
Եվ այս զինախմբի առկայությունը թռիչքուղու վրա հենց միայն այդ խիստ խորհրդանշական հանգամանքի համար է արված:
ՔՊ-ն կամ վիլայեթակառավարությունը շուտով նոր լուսանկարներ կհրապարակեն վստահաբար:
Կարելի է չկասկածել, որ դրանցում նոր խորհուրդներ կլինեն անթեղված:
Այսօր քո երազանքների իրականացման հերթական կարևոր օրերից է իմ պատվախնդիր, արժանապատիվ, վսեմ և բարձր հայ ժողովուրդ:
Հ.Գ. Ուշադրություն դարձրեք հայոց առաջնորդի երջանիկ և ուրախ ու նաև հաճոյանալու արտահայտություն կրող դեմքին, երբ իր համար գծված, իրեն հրահանգված նշում-օղակի մեջ կանգնած` ողջունում է թուրք ասքյարներին»: