Ալիեւներն օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանում ենԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումՓաշինյանի հայտարարություններն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու ավելի շատ բացասական են գնահատում, քան դրական․ «GALLUP»Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կլուծվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով․ ՊեսկովՀարցվածների 50.7%-ը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP»Հարցվածների միայն 63.2%-ն է բացասական գնահատել Շաքիի միջադեպին իշխանությունների արձագանքըՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր, թե որտեղ պետք է իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասինՔաղաքացիների 24 տոկոսը երկրում անվտանգային խնդիրներ է տեսնում. «GALLUP»Արման Սարոյանը դեռ Մասյացոտնի առաջնորդարանում է, բայց որքան ձգի, այնքան մեծանալու է վնասն ու մեր պահանջի չափը. Արա ԶոհրաբյանՄեծ վնաս չի եղել, նույնիսկ մի քանի հարյուր մարդ էլ դուրս չի եկել փողոց. Պապոյանը՝ ՌԴ սահմանափակումների հետևանքների մասինՓաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում. Խաչատրյանը՝ ՊապոյանինԹուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա . ՓաշինյանԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի տնտեսական աճի վրա կարող է ունենալ 0.65 տոկոսային կետի ազդեցություն․ Պապոյան12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ uեքunւшլ բնույթի բnնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՄենք ասում ենք՝ գազի գինը ցածր է, ես ասում եմ՝ ցածր չի. Պապոյան (տեսանյութ)Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի նավթավերամշակման գործարանին«Տապակա»-ի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի 24-ամյա աշխատակիցը վիրավnրվել էԵթե ասում եք՝ ԵԱՏՄ-ին ավելի շատ տալիս ենք, քան ստանում՝ ինչո՞ւ դուրս չենք գալիս. Բաղդադ էլ շատ խուրմա կա, եթե չես կարողանում առնել՝ չես օգտվում. Խաչատրյան (տեսանյութ)
Սահմանադրությունը՝ իշխանության քաղաքական առևտրի սեղանին․ երբ երկրի հիմնական օրենքը դառնում է արտաքին պահանջների թիրախ
Հայաստանի օկուպացված պահպանվող տարածքները Սյունիքում. Hetq
Դատախազությունը միտումնավոր ձգձգում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործի քննությունը. Պաշտպան
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՍԴ նախագահ
Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի«Խառը-խշտիկ խոսեցին ՔՊ-ականները. հիմա եթե ԵԱՏՄ-ն վնաս է՝ էհ, «զադերշկան» ինչո՞ւմն է. ասենք՝ ռադներդ քաշեք». Մանուկյանի հարցը վրդովեց Պապոյանին. «Խառը-խշտիկը ո՞րն է» (տեսանյութ)Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. մասնակիցներից մեկը մահացել է
Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄ
«Եթե ինչ-որ բանի գինը 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ+20 դրամի ինքնիշխանություն»․ ՊապոյանԱդրբեջանից իջեցված պահանջով սահմանադրական գործընթացը կուղեկցվի ապоրինnւթյnւնների, բռնnւթյnւնների և կալանավորումների ալիքով. ԱբրահամյանՏեղի կունենա Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը․ նա ՔԿՀ-ից պատգարակով կկտեղափոխվի դատական նիստերի դահլիճՋերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում է ձյունՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի ԼոնդոնՄյուս ուժերը նեղված են. «Հրապարակ»Ծանրամատրի ԱԱ․ այսօր հանդես կգա Գարիկ ԿարապետյանըՈղբերգական ավտովթար. Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել2 տարբեր դատավոր քննում էին Սամվել Կարապետյանի կալանքի հարցը. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան ՀակոբյանըԱդրբեջանի օդանավակայանները կարող էին դառնալ Իրանի հետախուզական գործողության թիրախՄինչև Ժամը 17:00-ը լույս չի լինիՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերը թեժանում են. կան վիրավորներ եւ հարյուրավոր ձերբակալվածներՓակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ. «Հրապարակ»«ԹՐԻՓՓ-ը բարով-խերով անենք, պլոտնի անցնելու ենք եկեղեցուն». «Իրավունք»Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆՄանրամասներ «արտակարգ հավաքից». «Հրապարակ»
Դավիթ Համբարձումյանը կգլխավորի Մասիսի ավագանու ընտրություններին մասնակցող «Կառուցող» դաշինքի ցուցակը
Աննախադեպ նիստ է եղել. Վիլեն Գաբրիելյանը կաշվից դուրս է եկել. «Հրապարակ»Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն երբևէ չեմ ունեցել. Նաիրի Սարգսյանը հերքել էԳևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Փաշինյանի ոտքերի տակից հողը գնում է, երկու հիմնական հեներանները՝ ՔՊ ֆրակցիան ու իրավապահ համակարգը, մտահոգված են իրենց վաղվա օրվա համար. միջազգայնագետ

Նիկոլոկոմեդիայի կուլմինացիան…
Կոլապսն ու կազուսը 

Վարչապետը հեծոշոուն թարգեց, տերտերաշոուն մեկնարկեց:
Սրբոց պադրե վարչապետը փայլում է իր աստվածաբանական գիտելիքներով:
Վերջինս դարձել է թունդ հավատացյալ, ամենօրյա ռեժիմով սաղմոսներ է երկնում, ֆեյսբուքում Աստվածաշնչից տողեր է «copy-past» անում ու խոհեմ խրատներ խրոխտաբար խրախուսում: 
Ասած ասացվածքի՝ «դառել է սուրբ, վանքի հավերն է ուտում»:
Ու կապ չունի, որ նույնիսկ սաղմոսն իրենից լսելն անտանելի տհաճ է, որ ինքն ուր բարոյականությունը, բարեվարքությունը, հավատքն ու կրոնն ուր: 
Բա մտքի փայլատակումները.
առավոտ լուսո պետք է փիլիսոփայի.
- «Վեհարանը վեհի՛»…
Այո՛, թող Վեհարանը վեհի՛, 
Կոնդակը հնչի,
Զանգերն էլ ղողանջի:
Համ էլ ծիտիկը ծռտի՛, 
Շունիկը հաչի՛,
Կատուն մլավի…
Հետո պետք է նոպան բռնի ու ստատուսի.
«Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ 
Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»:
«Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը։ 
Բառիս բուն իմաստով վեր ընկնի տեղը եւ բառիս բուն իմաստով՝ պոռնկաբարո»։
«Ասում է, մենք մեր ձեւով ենք միջամտելու։ 
Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»։
«Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»:
«Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել»։

Պետք է ազգին ստատուսախեղդի, ձեռքի հետ էլ քաղաքական հետապնդումներն ու ռեպրեսիաները սկսի:
Մանավանդ, ինչպես ինքը կասի՝ «կա՞ մի դատավոր, որ իմ ասածը չանի»…
Նայում ես այս պարապ մնացածի՝ քուչի դեռահասին բնորոշ բառապաշարով էժանագին ստատուսահաթաթաները, նեղացածի նամյոկներն ու ցինիկ-մարազմատիկի վարքն ու ապշում:

Այս գոյը վարչապետ է…

Միթե՞ հնարավոր է այսքանից հետո մնալ ու ղեկավարել, թողնել որ ղեկավարի, ազգ ու պետություն ներկայացնի:
Միթե՞ հնարավոր է շարունակաբար համակերպվել ու հանդուրժել:
Միթե՞ կարելի է, որ ոտքից գլուխ այս աղետն ու խայտառակությունը կառավարի ու միաժամանակ կրթի մեզ…
Միթե՞ սա երկրի ղեկավար, հայ ազգի առաջնորդ, գերագույն գլխավոր հրամանատար կոչվելու իրավունք ունի:
Միթե՞ սա պետության ղեկավարի պահվածք է:
Միթե՞ այս պատուհասը ցայսօր չհասկացավ, թե ինչ պաշտոն է ստանձնել, թե ինչ պարտականություններ է իր վրա վերցրել:
Միթե՞ խեղված կենսագրականով, անդեմ ու ամոռալ կերպարով դեղին մամուլի լրագրող լինելն այդպես էլ դաջված է մնացել իր հոգեկերտվածքում: 

Միթե՞ 7 տարի առաջ չուլանից դուրս եկածի միջից, չուլանն այդպես էլ դուրս չեկավ:

Միթե՞ անգամ վարչապետի աթոռը, պաշտոնը չփոխեց այս անլուրջ ու պատեհապաշտ պատուհասի վերափոխմանը:

Միթե՞ շրջապատում չկա մեկն, ով այս խեղկատակ լածիրակի ձեռքերը բռնի, որ տխմար ստատուսներ չգրի, բլոգերությամբ չզբաղվի, իրեն ու մեզ աշխարհով մեկ չխայտառակի:
Հասկանում եմ՝ անձի երկատվածության, հոգեկան ու հոգևոր խնդիրներ ունի, արտահայտվելու, թարախը, մաղձն ու աբիժնիկությունը դուրս տալու կարիք ունի:
Բայց այս կարգի բարձիթողի վիճա՞կ:
Տիրություն անող, սթափեցնող, հեղհեղուկ հոգեվիճակին հետևող, վերահսկող, ժամանակին դեղերը տվող մեկը չկա՞:
Հասկանում եմ, որ այս պերսոնաժը վաղը կարող է և չդատվի, որովհետև դատարանի կողմից անմեղսունակ ճանաչվի:
Նա գուցե և չդատվի, բայց այ ՔՊ-ականները, ովքեր քաջալերում ու ոգևորում, դրդում ու  մղում են նրան նման քայլերի, ովքեր արդարացնում են ու սպասարկում են, տեսակով ու էությամբ՝ «վեցնոց-տասովչիկներ» են՝ դատարանից ու դատաստանից չեն խուսափելու:
Ամեն անգամ մտածում ես, որ սա վերջին տգեղ ու անմակարդակ ստատուսն է, բայց արի ու տես, զարմացնում է իր աննորմալ վարքով:

Մտածում ես՝ ինչ ամոթ է, ինչ մեղկ ենք մենք, լավ մինչև ե՞րբ, մինչև ու՞ր, բայց և գիտակցում այն պարզ, բայց և դառը ճշմարտությունը, որ մեզ հասնում է, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր ընտրած ու պահած ղեկավարությանը:
Չնայած կա մի լավ կողմ.
Նա իր իրական դեմքն է ցույց տալիս: 
Թող այսպես շարունակի, մինչև սպառվի, ինքնաոչնչանա:
Գուցե այս ամենը պատճառ կհանդիսանա, որ մյուս տարի այլևս չընտրվի:
Նայում ես աշխարհի լուրջ առաջնորդներին հետո նայում ես նրան, նայում ես աշխարհում տիրող վիճակին, Հայաստանի շուրջ տեղի ունեցող քաոսին, կոլապսին, Մոսադի կատարած գործողություններին, Իսրայելի մարտավարությանը, Իրանի պայքարող ղեկավարներին, հետո նայում ես նրան, նրա վարքը, խոսույթը, թե ինչպես է բան ու գործը թողած, իրեն գինեկոլոգ-ուրոլոգ կարգած երկրի թիվ մեկ հարցը դարձրել սրա-նրա կուսությունը ստուգելն ու մտածում, որ մեր ազգին սա էլ է քիչ…
Նայում ես, թե ինչպես է «Կանոնագիրք Հայոց»-ը ձեռքն առած, պարապած պիոների նման լրագրողների հարցերին պատասխանում, գրքից անհարկի տողեր ցիտում, թե ինչպես է այն մանիպուլացնում: 
Ու մեկը չկա ասի, որ այդ գիրքը բարոյական ուղեցույց է, ոչ թե քաղաքական հաշվեհարդարի գործիք։ 
Որ երբ այն օգտագործվում է թիրախավորելու համար, դա այլևս հոգևոր հիմք չէ, այլ քաղաքական մանիպուլյացիա։

Որ երբ ասում է՝ «Հարգելինե՛ր, կուսության հարց չենք քննարկում, քննարկում ենք լեգիտիմության հարց, որովհետեւ 356 թվականին տեղի է ունեցել Աշտիշատի ժողովը, որը մեր եկեղեցու համար սահմանել է կուսակրոնության դաս, որը պետք է պահի եկեղեցու ավանդը և պետք է ղեկավարի եկեղեցին», մոռանում կամ հատուկ չի ասում, որ ինքն էլ որպես շարքային հավատացյալ հայ ու առավել ևս որպես երկրի ղեկավար՝ պարտավոր է պահպանել ու կատարել Աշտիշատի ժողովի 7-րդ որոշումը:
Ու այքանից հետո բռնում ստատուսում է՝ Մատթ․ 7․6-ը.
«Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն»:
Աստծո խոսքից անցնելով ատելություն քարոզի, ասում է մի բան, որն ընդհակառակը իրեն է ուղղված, իրեն վերաբերվում:
Հիմա ոնց չասես՝ այդ մարգարիտները, այդ սրբությունները, մատուցեցիք թշնամուն, դրեցիք նրանց սեղանին, ոտքի կոխան դարձան մեր արժանապատվությունը, մեր բանակը, մեր մշակույթը, մեր Արցախը։ 
Իսկ հիմա դարձյալ պնդում ես, թե դա էր «խաղաղության ուղին»։
Ընդհակառակը, դա էր այն ուղին, երբ սրբությունները շներին տվեցինք ու խոզերի առաջ մարգարիտներ գցեցիք։ 
Եվ նրանք հիմա մեզ՝ հայ ժողովրդին, պատառոտում, ծաղրում ու նվաստացնում են։
Եվ ցավալին այն է, որ դա եղավ «մեր» իսկ ձեռքով՝ որովհետև դուք հանդիսացաք այն գործիքը, որին ժողովուրդը վստահեց։
Ժողովուրդը սխալվեց, բայց այլևս չի ներում քայլերդ։ 
Ինչևէ, այդպես էլ արժանի չեղաք այդ սրբություններին։
Որտեղ մտաք, ինչ արեցիք այդ ոլորտը ապականվեց։
Որովհետև քոնը խեղելն է…
Մնացել է ապականել Աստծո տունը ու հիմա կեղտոտ ոտքերով ցանկանում ես մտնել այնտեղ։
Ում, ինչ եմ ասում…

Այս մարդն առանց վարանելու, անկեղծ ու անկաշկանդ ասում է.
«Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանը. 
սա հաջողության պատմություն է»:
Մարդ չգիտի, էլ ի՞նչ ասի, ի՞նչ գնահատական տա, ու՞ր ուղարկի այս անհայրենիք կոլաբորանտին… 
Ասում է՝ «Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)»։ 
Ծիծաղն է մարդու գալիս…
Ապազգայինը խոսում է ինչ որ մի բան ազգայնացնելու մասին։
Բա ընդերքը, հանքերը, երկաթուղին, ատոմակայանը, օդանավակայանը, հեռախոսակապը, փոստը, գազ-Գազպրոմը, «Վեոլիա ջուրը» ե՞րբ ես ազգայնացնելու
Բա ու՞մ ես / էիր սպասում…
Դե, բան է, ասում է…
Իրականում` այս ամենը մի պատճառ ունի:
Նրա հիստերիան, ջղաձգումներն ու պանիկայի դրսևորումներն ունեն կոնկրետ պատճառ: 
Այդ պատճառը կոչվում է՝ վախ:
Այս մարդը սարսափում է աթոռի կորստից:
Ինչ անում է, վախից դրդված է անում:
Ցայտնոտի մեջ է, անադեկվատ է, ստում է, սպառնում է, լաչառանում-լրբանում է՝ ուրեմն վախենում է:
Չնայած՝ մի փաստն էլ այն է, որ մենք ազգովի կրկնակի վախկոտ ենք...
Նրա ոտքերի տակից հողը գնում է: 
Նրա երկու հիմնական հեներանները՝ ՔՊ ֆրակցիան ու իրավապահ համակարգը, մտահոգված են իրենց վաղվա օրվա համար: 
Նրանք հասկանում են, որ Փաշինյանն իրենց հանցակից է դարձրել, որի համար պետասխանատվության են ենթարկվելու:
Որքան էլ նա փորձում է իր թիմին ու իրավապահ համակարգին համոզել, որ ինքն ուժեղ է, տիրապետում է իրավիճակին ու պատրաստ է բոլոր քայլերին, միևնույն է՝ մարդիկ հասկանում են, որ ամեն ինչ արդեն դուրս է ռացիոնալիզմից, վերահսկողությունից:
Իսկ այդ հիստերիան ոչ թե ուժի, այլ թուլության նշան է, ինչն այդ երկու խմբերում սկսել են հասկանալ:
Ինչևէ, առջևում Էրդողանի հետ հանդիպումն է Թուրքիայում:
Տեսնենք, ինչով կգնա, ինչին կգնա, ինչով հետ կգա, ինչի տակ է մտնելու, ինչի տակ է մեզ կոխելու…

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյան