Հայաստանը կարող է փակել օդային տարածքը Ռուսաստանի համար. Օվերչուկ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը խոստովանել է, որ Հայաստանը կարող է փակել իր օդային տարածքը Ռուսաստանի համար՝ եվրաինտեգրման խորացման պատճառով։
«Մենք ներկայումս օդային երթևեկություն չունենք Եվրամիության հետ։ Եվրամիությունը փակել է իր երկինքը ռուսական ինքնաթիռների համար։ Արդյո՞ք Հայաստանը նույնպես կփակի իր երկինքը։ Դե, եթե դուք միանաք Եվրամիությանը, ապա այո, քանի որ Բրյուսելը ձեզ կասի՝ փակեք երկինքը, և դուք կփակեք երկինքը, և դուք այլընտրանք չեք ունենա», - ասել է Օվերչուկը Ռուսաստան-Հայաստան գործարար երկխոսության ժամանակ:
Նա հավելել է, որ ռուսական կողմը ուշադրություն է դարձնում դրան։
«Մենք մտածում ենք դրա մասին, մենք գնահատում ենք դա», - ընդգծել է փոխվարչապետը։