Պետք է մեր հարևանների հետ ունենանք բարիդրացիական հարաբերություններ. Վլադիմիր Վարդանյանը՝ թուրքերի հետ հարևանության մաասին
Մենք մշտապես փորձում ենք կառուցել հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում, բայց պետք է հաշվի առնենք, որ Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերություններն ունեն կարևոր նշանակություն: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով՝ մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը, և պետք է մեր հարևանների հետ ունենանք բարիդրացիական հարաբերություններ, որոնք հնարավորություն կտան այս փոթորկվող աշխարհում ձևավորել այնպիսի միջավայր, որը թույլ կտա երկարատև և կայուն խաղաղություն բերել տարածաշրջանում:
«Հատկապես այս զարգացումների ֆոնին մեծ նշանակություն ունեն ուղղակի կապերը, որոնք և՛ ամրապնդում են վստահությունը, և՛ հնարավորություն են տալիս պարզաբանել այն բոլոր հարցերը, որոնք կարող են առաջանալ երկկողմ հարաբերությունների շրջանակներում»,- ասաց նա: