Խամենեիի սպանությունը կբացի Պանդորայի արկղը. Կրեմլ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը խիստ բացասաբար կարձագանքի, եթե Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվի։
«Շատ բացասաբար։ Մենք խստորեն կդատապարտենք դա», - ընդգծել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին.
Նա նշել է, որ նման զարգացումը ծանր հետևանքներով մեծ ալիք կառաջացնի հենց Իրանում։
«Սա կհանգեցնի Իրանի ներսից եկող գործողությունների։ Իրանական հասարակությունը շատ լավ կազմակերպված է և շատ լավ համախմբված», - նշել է Կրեմլի խոսնակը։
Նրա խոսքով՝ նման սցենար թույլ տալու փորձերը չափազանց վտանգավոր են։ «Նրանք, ովքեր խոսում են այս մասին, պետք է հիշեն, որ նրանք կբացեն Պանդորայի արկղը», - զգուշացրել է Պեսկովը։