Իրանում կանխվել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի դեմ մահափորձը
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի դեմ մահափորձը կանխվել է։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է արտաքին գործերի նախարարության ղեկավարի խորհրդական Մոհամմադ Հոսեյն Ռանջբարանը։
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Թեհրանում։
«Եթե հայրենիքի զինվորների անվտանգության միջոցառումները չլինեին, հնարավոր է, որ կիրականացվեր Իսրայելի խոշոր դավադրությունը, որը, փառք Աստծո, ձախողվեց», - գրել է դիվանագետը։ Մահափորձի որևէ հանգամանք չի բացահայտվել։
Իսրայելի հետ հակամարտության սկսվելուց հետո Աբբաս Արաղչին մի քանի ուղիղ հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի հետ։ Նա, ի թիվս այլ բաների, հայտարարել է, որ Թեհրանը չի վերադառնա բանակցություններին, մինչև Իսրայելը չդադարեցնի հարձակումները։