Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի ուղղությամբ
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են Իրանի կողմից Իսրայելի տարածքում հրթիռային հարձակման մասին։
Այս մասին ասվում է բանակի մամուլի ծառայության Telegram-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնաբերել են Իրանից Իսրայել պետության ուղղությամբ արձակված հրթիռներ», - ասվում է հայտարարության մեջ։
Բնակչությանը հրամայվել է ապաստարաններում ապաստան գտնել։ Իրանական տելեգրամյան ալիքներն իրենց հերթին գրում են, որ իրանական հրթիռները Իսրայելում հաջողությամբ խոցել են բոլոր թիրախները: