Ստամբուլի վերջին պայթյունի գործով արդեն կասկածյալ կա
Օրերս Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Իսթիքլալ թաղամասում տեղի ունեցած պայթյունի գործով արդեն կասկածյալ կա, հաղորդում է Sondakika.com լրատվական կայքը:
Կասկածյալ Էրքան Չափքընը ձերբակալվել է Գազիանթեփում և տեղափոխվել Ստամբուլ: Հարցաքննման են ենթարկվել նաև վերջինիս եղբայրները:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել նաև մահապարտ ահաբեկչի անունը:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով չորս մարդ զոհվել է, իսկ վիրավորների թիվն անցնում է երեք տասնյակից: