Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. ԹանդիլյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմումՀայտնի է, թե ինչ են քննարկել Ֆիդանն ու Բայրամովը ԲաքվումԽաչիկ գյուղում սեպտեմբերի 19-ին անցկացվելու է Գաթայի փառատոնը ՍԱՏՄ-ն վերացրել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի արտադրատեսակի կասեցումըԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծըԵրևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով, ոչ թե քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելով. Գառնիկ ԴանիելյանԿասեցվել է «Ջի Էս Կոկտեյլ» ընկերությանը պատկանող ալկոհոլային կոկտեյլների արտադրամասի արտադրական գործունեությունըԱրարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն ընդունեց օրինագիծըԿինն ահազանգել է, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցուն հարող գետնանցումի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պայուսակը․ 2 անձ ձերբակալվել է
Թուրքիայում նշել են, որ Կարս-Գյումրի երկաթուղին կբացվի Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությունների համատեղ որոշումից հետո
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․ ՔԿ
ՀՀՇ-ի ծլերից ծնվեց մեկը, ով ոչնչով իր խոսույթով չի տարբերվում թnւրքերից․ Արթուր Խաչատրյանը՝ Արման Եղոյանին (տեսանյութ)
Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿՀՀ և ՉԺՀ պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր (տեսանյութ)
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Վճռաբեկը մերժել է դատախազության բողոքը
Ընդդիմության համար ԱԺ-ն քաղաքական մանկապարտեզ է, մանդատը՝ բարձր ամբիոնից շոու սարքելու լիցենզիա
Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք. Գլխավոր դատախազություն
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը․ Արման Եղոյանը՝ ինքնատիրապետումը կորցրած գոռգռում է ԱԺ-ում․ լարված իրավիճակ (տեսանյութ)
Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաԲյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը
ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումները պատրանքային են դարձել. Գալուզին
Մենք շատ բան գիտենք, նաև գիտենք, որ Գլխավոր դատախազի տեղակալը կուսակցության վարչության նիստին մասնակցելու իրավունք չունի․ Ղազարյանը՝ Գալյանին (տեսանյութ)Ինչ պետք է՝ արել ենք. Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասինԱրա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Հովիկ Աբրահամյանն ասել է իրեն՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա 30 տարուց ավելի Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է, ծանր խնդիրներ կունենաս»
«Տիկի՛ն Բաղդասարյան, չհասկացա՝ ինչո՞ւ այդպես ջղաձգվեցիք». Ռուբեն ՄխիթարյանՈւկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստինԼոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ
Հասարակություն

Եկեղեցին մեր տունն է, մեր հոգևոր մայրն է, Վեհափառը՝ մեր հայրն է. Տեր Վաղարշ քահանա Իսախանյան

Տեր Վաղարշ քահանա Իսախանյանի հայտարարությունը․

«ԱՄՈՒՍՆԱՑՅԱԼ ՔԱՀԱՆԱՅԻ ԿՈՉ

Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ձեռնադրված ամուսնացյալ քահանա՝ հոգուս պարտքն եմ համարում հանդես գալ հրապարակային կոչով՝ ի պատասխան ամուսնացյալ քահանաների վերաբերյալ այսօր հրապարակված խառնակիչ հայտարարության և վերջին շրջանում մեր եկեղեցու նվիրապետական միասնությունը խարխլելուն միտված խայտառակ փորձերի և մոտեցումների։

Շատ ցավալի է, որ որոշ պետական պաշտոնյաներ, իրենց լիազորությունների սահմանները չգիտակցելով, փորձում են ուղղակիորեն կամ անուղղակիորեն ամուսնացյալ քահանաներին տրամադրել իրենց Կաթողիկոսի և եպիսկոպոսների դեմ։

Որպես Քրիստոսի ծառա, և որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ձեռնադրված ամուսնացյալ քահանա՝ հավատքի հստակությամբ հայտարարում եմ`

Եկեղեցին մեր տունն է, մեր հոգևոր մայրն է, Վեհափառը՝ մեր հայրն է, եպիսկոպոսները՝ մեր սրբազան առաջնորդներն են։

Եկեղեցու ներսում հարցեր լինելու պարագային մենք կբարձրաձայնենք՝ ներքին կարգով, Սուրբ Հոգու առաջնորդությամբ, աղոթքով, խոհեմությամբ և ոչ երբեք խայտառակ հրապարակումներով, ինչպես անում են ոմանք, «որոնց աստվածը նրանց որովայնն է, և փառքը՝ նրանց ամոթը» (Փիլիպ. 3։19)։

Մեզ գայթակղել փորձողներին ասում եմ՝ «Հետև՛ս գնա, սատանա՛…» (Մատթ. 4։10)։

Ձեր պաշտոնները ժամանակավոր են, իսկ մենք վախենում ենք միայն Աստծո արդար և հավիտենական դատաստանից, որը գալու է։

Այս պառակտիչ փորձերը անընդունելի են հոգևոր, բարոյական, իրավական, քրիստոնեական և համամարդկային առումներով և խարխլում են հավատացյալների հոգևոր զգացումները։

Ամուսնացյալ քահանան չի միանալու մեր Մայր Եկեղեցու միասնությունը քանդելու փորձերին։ Մենք մեր ուխտի հավատարիմ զինվորներն ենք։

Սիրելի քահանա եղբայրներ, հոգևոր երջանկություն է ձեզնից մեկը լինելը և մեր ուժը միասնության մեջ է, մեր խաղաղությունը՝ մեր ուխտի հավատարմության մեջ, մեր փրկությունը՝ ճշմարտությանը ծառայելու մեջ։

Մենք մեր ճանապարհը վաղուց ենք ընտրել` հավատարմություն մեր հոգևոր կոչմանը, զորակցություն և հնազանդություն` մեր Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգին։

Թող Տերը առաջնորդի մեր ազգին ու մեր Եկեղեցուն։ Թող Քրիստոսի խաղաղությունը հաստատվի հայրենական մեր կյանքում»։